Իրականացման տևողությունը` մեկ օր
Նախատեսված է` միջին և ավագ դպրոցի աշակերտների համար
Նպատակը` Ճանաչողական այց Հայաստանի հրեական համայնք,
Խնդիրները` Շատ հաճախ ենք լսում, որ Հայաստանում հակասեմականություն կա, մինչդեռ կան պատմական, հնագիտական արխիվային փաստեր, որ հավաստում են, թե հնում հրեաներ ապրել են Հայաստանի տարածքում ժամանակակից համայնք է, որ համախմբում է այստեղ գտնվող հրեաների 4 սերնդի, նրանց ընտանիքներին:
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` ծանոթանալ համայնքի ներկայացուցիչների հետ, ունենալ զրույց — քննարկում հետևյալ թեմայով` հրեաներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի զարգացման գործում` ակադեմիկոսներ, ուսուցիչներ, ինժեներներ և մտավորականներ, ծանոթանալ մշակութային կենտրոններին, երաժշտական խմբակներին: Արդյունքում կձևավորվի համագործակցություն Հայաստանի հրեական համայնքի հետ
Միջավայրը` Սինագոգ, Հայաստանի հրեական համայնք