Իսրայելի պատմություն

Ամբողջ երեք հազարամյակի ընթացքում Իսրայել անունը նշանակել է «Իսրայելի երկիր» (եբրայերեն՝. אֶרֶץ יִשְׂרָאֵל‎, Էրեց-Իսրաէլ), ինչպես նաև ամբողջ հրեա ժողովուրդը։ Այս անվան աղբյուր է համարվում Աստվածաշունչը, ըստ որի՝ Իսահակի որդի Հակոբը մենամարտում է Աստծո հրեշտակի հետ և ստանում Իսրայել անունը. «Բաց թող ինձ, որովհետև լույս ծագեց.», Հակոբն ասաց հրեշտակին «Բաց չեմ թողնի, մինչև ինձ չօրհնես», հրեշտակն ասաց. «ինչ է անունդ», պատասխանեց «Հակոբ է». և նրա հետ մենամարտողն ասաց. «Այսուհետ քո անունը ոչ թե Հակոբ, այլ Իսրայել պիտի լինի, որովհետև դու մենամարտեցիր Աստծո հետ, և պիտի հաղթես մարդկանց» (Ծննդոց 32:29)։ Կա տարբերակ, որ այդ անունը ծագել է սարա բայից, որը նշանակում է ղեկավարել, լինել հզոր, ունենալ իշխանություն, որը տրված է երկնքից, մի այլ տարբերակով՝ Աստծո սկզբունք, կամ Աստծո մենամարտ։ Դրանից հետո հրեա ժողովուրդը որպես Հակոբի սերունդ սկսվեց կոչվել «Իսրայելի որդիներ», «Իսրայելի ժողովուրդ», կամ իսրայելցիներ:

Առաջին անգամ «Իսրայել» բառը հիշատակվել է Մերնեփթաղի կոթողներում, հին Եգիպտոսի տարածքում (մ.թ.ա. XIII դարի վերջ), և վերաբերում էր ժողովրդին, այլ ոչ երկրին։

Ներկայիս պետությունը կոչվել է Մեդինաթ Իսղայել (եբր.՝ מדינת ישראל‎ — Իսրայելի Պետություն)։ Նախատեսվել են նաև այլ անուններ՝ Էղեց Յիսղաէլ (Իսրայելի Երկիր), Հրեաստան, Սիոն, Հուդա, սակայն դրանք մերժվել են[15]:

Անկախության առաջին շաբաթվա ընթացքում նորաստեղծ պետության կառավարությունը երկրի քաղաքացիներին նշելու համար օգտագործել է «իսրայելցիներ» եզրը (եբր.՝ ישראלים‎ — «իսրաելի՛մ»)։ Առաջին անգամ այն պաշտոնապես հայտարարվել է արտաքին գործերի նախարար Մոշե Շարետի ելույթի ժամանակ


Թողնել մեկնաբանություն