Իմ մասին

32313960_1629624403803485_366000001815412736_n

«Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու» Հաղբատ գյուղում։

Հովհաննես Թումանյան

Եվ այսպես

  • Ո՞վ եմ ես:
  •  Ի՞նչ  առաքելություն ունի ՛՛Եբրայագիտության հեռանկարներ՛՛ բլոգը-ը :
  • Ապագա պլաններ :

Ես Անին եմ: Արմատներով մաքրամաքուր արցախցի եմ, ծնունդով՝ հաղբատցի, և երբեք առիթը բաց չեմ թողնում հպարտանալու իմ  արմատներով և ծննդավայրով:

Սովորական մարդ եմ ՝ բնավորությանս լավ կամ վատ գծերով, թերություններով ու առավելություններով

…Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ…

Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ խելացի մարդկանց նկատմամբ: Սիրում եմ միշտ նոր բան սովորել, ինչու ոչ նաև սովորեցնել: Սիրում եմ, երբ ընտրում եմ բարդ ճանապարհ, որ  տանում է դեպի նպատակներիս իրականացում, քանզի այնտեղ հետաքրքրությունները շատ են, և հենց դա  է համ ու հոտ հաղորդում վերջնարդյունքին: Ամեն օր աշխատում եմ ինձ վրա, դառնալու համար ավելի լավը, կոփված և կատարելագործված…

 

Advertisements